Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ: Այդ մասին … Read more

Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 13.05.2026 | 20:23 Քարոզարշավի 5-րդ օրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն իր առանձնատան բակում հյուրընկալել է Գեղարքունիքի մարզի բնակիչների։ Հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը մոտ է հաղթանակին և իշխանափոխությունից հետո պատրաստվում է զբաղվել մարզի զարգացման ծրագրերով։ «Սևանի կողքին ապրող մարդիկ պարտավոր են հարուստ ապրել»,- ասաց Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը վիճակագրական … Read more

Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների ֆինանսական դժվարությունները գործոն չեն իր որոշումների կայացման հարցում, քանի որ նա փորձում է բանակցություններ վարել Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ՝ պնդելով, որ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումը իր գերակա խնդիրն է, գրում է France 24-ը։ Լրագրողի հարցին՝ որքանով է ամերիկացիների ֆինանսական վիճակը նրան դրդել գործարք կնքել, … Read more

Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 13.05.2026 | 19:08 Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավի ընթացքում թեժ բանավեճ ծավալվեց, երբ նա քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան նշեց, որ չի համագործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ պատճառաբանելով, որ համատեղ աշխատանքի երեք տարիների ընթացքում իրենց ծրագրերի իրականացումը խոչընդոտվել է։ Քաղաքացիներից մեկը Մարությանին հարցրեց՝ արդյոք նա կարող էր քաղաքապետ … Read more

ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար արտերկրում զինված ուժերն օգտագործելու հնարավորության մասին»՝ նրանց ձերբակալման կամ քրեական հետապնդման դեպքերում, այդ թվում՝ միջազգային դատական ​​մարմինների որոշմամբ, որոնց Ռուսաստանը մաս չի կազմում, գրում է Current time-ը։ Փաստաթուղթը սահմանում է, որ բանակը կարող է օգտագործվել Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նախագահի որոշմամբ։ … Read more

Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա

Ստամբուլի «Գալաթասարայի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան հարձակման է ենթարկվել Թուրքիայում։ Haberturk-ի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում։ Անհայտ անձը մոտեցել է Լոնդոնի «Արսենալի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստին և հարվածել նրա դեմքին, ապա փորձել է տաքսիով փախչել, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է։ Նշվում է, որ կոնֆլիկտը ծագել է կնոջ պատճառով, … Read more

Հայաստանից Բելգիա են վերադարձվել ապօրինի տեղափոխված երկու անչափահաս երեխաները

Հասարակություն 13.05.2026 | 18:22 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ առաջին անգամ իրականացվել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայով կայացված դատական ակտի հարկադիր կատարում։ Մեկ տարի առաջ Բելգիայից Հայաստան անօրինական տեղափոխված երկու անչափահաս երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր՝ Բելգիայի Թագավորություն։ «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, … Read more

Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով

Քաղաքականություն 13.05.2026 | 18:02 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում հրապարակել է քարտեզ, որտեղ Վենեսուելան պատկերված է ամերիկյան դրոշի գույներով: Պատկերի վերևում կարճ մակագրությունն է՝ «51-րդ նահանգ»: Քարտեզը տարածել է նաև Սպիտակ տունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «լրջորեն մտածում է» Վենեսուելան … Read more

ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկում է Ապարանի տարածաշրջանի դպրոցների աշխատողների և աշակերտների՝ դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին մասնակցելու դեպքով դատարան դիմելու հարցը։ Դաշինքից նշում են, որ այս պահին պարտադրանքի փաստեր չունեն, սակայն եթե որևէ մեկը նման փաստեր տրամադրի, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» կարող է ստանալ մինչև կես միլիոն դրամ պարգև։ «Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից … Read more