Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն 14.05.2026 | 20:47 Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամներն ու համակիրները քարոզարշավ են իրականացնում։Ակցիայի մասնակիցները շրջում են փողոցներով, պաստառներ փակցնում և բարձրախոսով կոչ անում քաղաքացիներին առաջիկա ընտրություններում քվեարկել թիվ 11 քվեաթերթիկի օգտին։ «11 քվեաթերթիկը մեր երեխաների, ապագայի և Հայաստանի մասին է»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները՝ հորդորելով մարդկանց անպայման գնալ ընտրատեղամասեր: Մանրամասները՝ տեսանյութում։