Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

14.05.2026 | 21:23

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը Factor TV-ի լրագրողի հետ զրույցում խուսափել է պատասխանել իր հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին հարցին։

Լրագրողը նշել է, որ նախօրեին Սամվել Կարապետյանը հստակ չէր պատասխանել հարցին, թե այլ քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ ինչ հստակ քայլեր է արել, և հարցրել է Նարեկ Կարապետյանին, թե արդյոք նա տեղյակ է գործընթացից։

Ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը խուսափել է հստակ պատասխանից՝ պատճառաբանելով քարոզարշավով զբաղված լինելը.
«Կան պրոցեսներ, այո, կներեք… ուղղակի քարոզարշավին մասնակցեմ, հետո հնարավորություն կտամ՝ պատասխանեմ: Հիմա մասնակցեմ, մարդկանց տեսնում եմ, ու շարունակենք: Որպեսզի անարգալից չլինեմ, ձեր խոսալու ժամանակ գնամ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment