Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն 24.05.2026 | 13:34 «Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է՝ ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստին և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,-այս մասին Մարալիկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, … Read more

Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Հասարակություն 24.05.2026 | 13:50 Մայիսի 24-ին` ժամը 10։09-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Բուրաստան բնակավայրի վարչական տարածքում, «Ford» մակնիշի ավտոմեքենան … Read more

Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը

«Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից՝ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև վեց ամսով, և իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան վեց ամսով»,- հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության … Read more

Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն 24.05.2026 | 13:02 «Գերիների մասին. ամեն ինչ անելու ենք իրենց համար։ Այս խայտառակությունը, որ ամբողջ աշխարհի առաջ մենք նայում ենք, տեսնում ենք մեր ընկերներին, մեր նույնպես ուժեղ ընկերներին, բայց այսօր անմխիթար վիճակում… ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա, որովհետև մեր իշխանությունները… ես արդեն կասկածներ ունեմ, որ նույնիսկ օգնել են իրենց այնտեղ հայտնվելուն, նույնիսկ վտանգ … Read more

Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Հասարակություն 24.05.2026 | 12:35 Մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։ … Read more

Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել

Քաղաքականություն 24.05.2026 | 11:48 Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ կիսվելով առավոտյան Փաշինյանի կատարած գրառմամբ։ «Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում։ Վստահ եմ, որ այս նոր քայլը կնպաստի Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան և Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես … Read more

Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում

Հասարակություն 24.05.2026 | 11:59 Մայիսի 24-ին` ժամը 03։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցում այրվում են մալուխներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝ 05։03-ին։ … Read more

«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ

Հասարակություն 24.05.2026 | 11:36 Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է ուժեղացված ծառայությունը։ «Մայիսի 22-ից 23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։ Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին … Read more

Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն 24.05.2026 | 11:16 Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է և քաղաքական ու տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոն, որովհետև TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը, երբ որ իրագործվի (իսկ դա առաջիկայում իրագործվելու է), կփոխի ամեն ինչ։ Այս մասին Շիրակի Սառնաղբյուր բնակավայրում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա մենք առաջիկայում պատրաստվում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրել արդեն … Read more