Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում։ Հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլ, ես 70 տարեկան եմ, դրա համար իրավունք ունեմ քեզ դիմեմ ընդամենը Նիկոլ։ Ես չեմ եկել քեզ հետ հանդիպման, եկել եմ քեզ դատապարտեմ, որովհետև դու 18 թվից բոլորիս խաբում ես, դու ամենամեծ սուտխոսանն ես»։ Փաշինյանն ընդհանրապես չէր … Read more

ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով

Հասարակություն 23.05.2026 | 14:52 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ-ը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սկսել է ընտրատեղամասեր այցերը՝ գնահատելու հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների ֆիզիկական և տեղեկատվական մատչելիությունը։ Միաժամանակ քաղաքացիներին հիշեցվել է, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները մինչև մայիսի 26-ը ժամը 14:00-ն կարող են դիմել՝ մատչելի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։ «Հունիսի … Read more

ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ կայանալիք ռազմական շքերթին։ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրվել են «Հանրապետության օր» գրությամբ ցուցապաստառներ։ Պաստառների վրա պատկերված է նաև ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող խորհրդանիշ։ Սակայն այն տարբերվում է Պաշտպանության նախարարության պաշտոնական զինանշանից։ Պաստառի վրա պատկերված «զինանշանում» առկա է ՀՀ եռագույնը, դրա վրա՝ ՀՀ քարտեզը, … Read more

Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո

Քաղաքականություն 23.05.2026 | 13:33 Որոշ երկրների ղեկավարներ պատրաստակամություն են հայտնել Միացյալ Նահանգներին պատերազմ սկսել Իրանի դեմ, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ես ասում եմ, որ անհրաժեշտ է Բ պլան։ Ի՞նչ անել, եթե Իրանն ասի. «Ոչ, մենք հրաժարվում ենք բացել նեղուցը»։ Այդ դեպքում ինչ-որ մեկը պետք է գնա … Read more

ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ

Հասարակություն 23.05.2026 | 13:07 ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն-ից հայտնում են, որ շարունակվում է արտասահմանյան հեռախոսահամարներով ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը՝ ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից։ Թիրախում հատկապես iPhone բջջային հեռախոսների օգտատերերն են, որոնք հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։ «Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող … Read more

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել

Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Արթուր Քոչարյանի քրեական գործին FactorTV-ն պարբերաբար անդրադարձել է. երկու տասնամյակից ավելի դատապարտյալը հայտարարում է, որ անմեղ է, որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սպանության հետ։   2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա … Read more

Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 22-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ … Read more

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ

Հասարակություն 23.05.2026 | 12:12 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշառքի դեպքերով կան ձերբակալվածներ ու կալանավորվածներ։ «Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ,որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասված է հաղորդագրությունում։  

Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մայիսի 20-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 365 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 368 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 425 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 428,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,98 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5,08 դրամ փոխարժեքով։