Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Ժոզե Մոուրինյուն «Ռեալում»

Պորտուգալական «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալում» կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Sport.es-ը: 63-ամյա պորտուգալացի մասնագետի տեղափոխության համար «Արքայական ակումբը» 7 միլիոն եվրո է վճարելու «Բենֆիկային»։ Մոուրինյուն «Ռեալի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան օրեր առաջ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտին հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ … Read more

Դատախազությունում թեժ գիծ է գործարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների համար

Հասարակություն 25.05.2026 | 17:53 ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու և հրատապ հարցերին արձագանքելու նպատակով։ «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և … Read more

Սամվել Կարապետյան, պահեստային թեկնածու Արման Թաթոյան. ինչպես է Մոսկվան փորձում կառավարել ՀՀ ընտրությունները. «Դոսյե»-ի hետաքննությունը

«Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր [ռուսամետ] քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։ Գիտեմ, որ ոմանք բանտում են, չնայած ռուսական անձնագրեր ունեն»․ 2026 թվականի ապրիլի սկզբին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիմանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և որ … Read more

ԱԱ-2026․ Իսպանիայի հայտացուցակը՝ առանց «Ռեալի» ֆուտբոլիստների

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է թիմի կազմն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Հայտացուցակում ընդգրկվել է կատալոնական «Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստ, իսկ Մադրիդի «Ռեալը» ներկայացուցիչ չունի, հաղորդում է Marca-ն։ Դարպասապահներ․ Ունայ Սիմոն («Աթլետիկ»), Դավիդ Ռայա («Արսենալ»), Ժոան Գարսիա («Բարսելոնա»): Պաշտպաններ․ Պեդրո Պորո («Տոտենհեմ»), Մարկոս Լյորենտե, Մարկ Պուբիլ … Read more

Փաշինյանին շնորհակալություն հայտնելու քայլը սպորտային էր, ոչ քաղաքական․ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Ավելի վաղ Հայրապետյանը քննադատության թիրախում էր հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային շնորհակալություն հայտնելու ու սամբոյի ֆեդերացիայի անունից խորհրդանշական պարգև հանձնելու համար։ «Վերջին օրերին քննադատությունների եմ արժանացել այն բանի համար, որ հրապարակային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անունից խորհրդանշական պարգև … Read more

Վարչապետը, քաղաքապետը այցելել են կառուցվող Տորք Անգեղի այգի, որը կունենա ամֆիթատրոն, խաղահրապարակներ և հեծանվուղիներ

Տորք Անգեղի նոր կառուցվող այգու տարածքում մայիսի 22-ին հյուրընկալեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մի շարք պաշտոնյաներ: Այցի ընթացքում հյուրերը շրջել են նոր կառուցվող այգու տարածքում, ինչպես նաև իրականացրել ծառատունկ, որը հանդիսանում է այգու վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երրորդ փուլը, որի ընթացքում տնկվել է 240 ծառ և թուփ։ «Առաննա Շին» կառուցապատող … Read more

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Factor.TV

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հանրապետության տարածքում` Մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ … Read more

Կրեմլը հաշվի է առնում Փաշինյանի հայտարարությունները, որ հակառուսական հռետորաբանություն թույլ չեն տա. Պեսկովը՝ Ռուբիոյի ՀՀ այցի մասին

Քաղաքականություն 25.05.2026 | 15:43 Կրեմլը հաշվի է առնում պաշտոնական Երևանի հայտարարությունները, որ հակառուսական արտահայտություններ Հայաստանում թույլ չեն տա, բայց տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը բաց են համարում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Վերջերս մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ  Միրզոյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Միևնույն ժամանակ, … Read more

Կրիստիան Կիվու․ «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է»

Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին։ «Մխիթարյանի պես խաղացողն իսկական գանձ է պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Մենք դեռ չենք խոսել նոր պայմանագրի վերաբերյալ։ Մենք ժամանակ կունենանք դրա համար։ Երբ այդ տարիքում պայմանագիրդ մոտենում է ավարտին, երբեմն բարդ է լինում։ … Read more

Թուրքը իմ տան շեմին էր Հադրութից դուրս գալիս, բայց չի սպանել ինձ. ես մեղք ունե՞մ. Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Նրանց էին միացել նաև արցախցիները։ Ակցիա իրականացնողները պահանջում էին ազատ արձակել կալանավորված Արթուր Օսիպյանին՝ նրան համարելով քաղբանտարկյալ։ Ակցիայի մասնակիցներից «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ նա Օսիպյանի վարքագծում չի տեսնում այն հանցակազմերը, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել՝ … Read more