Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պարբերաբար հիշում է Գագիկ Ծառուկյանին և նրա մերձավորներին։ Եթե մայիսի 13-ից սկսած արձակուրդում գտնվող վարչապետի թիրախում Ծառուկյանի փեսան էր, որի սեփականության մի մասն այդ օրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերով փոխանցվել էր պետությանը, ապա այժմ Փաշինյանը Ծառուկյաններին պատկանող այլ գույքերի մասին է խոսում։ «Մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկայնի՝ սարի գլխին … Read more

Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 25.05.2026 | 20:57 «Մեզ մոտ նույնիսկ ծրագիր կա, որ մենք Հայաստանում ունենանք մեր Արցախը»,- արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ «Մեր արցախցի ժողովուրդը չպետք է կորցնի իր մշակույթը, իր ամեն ինչը։ Գիտեք՝ ես շատ եմ եղել Արցախում, և իմ կյանքի ամենահաճելի օրերն անցկացրել եմ այնտեղ։ Միշտ զարմացել եմ, թե … Read more

Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Միքայել Նահապետյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցմանը, իրենց քաղաքական ռազմավարությանը և Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական խնդիրներին։ Անդրադառնալով IRI-ի հարցմանը, որտեղ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ունի 1% վարկանիշ, Միքայել Նահապետյանը նշել է, որ հավատում է սոցիոլոգիային, սակայն այն դիտարկում է իր ամբողջության մեջ։ «Սոցիոլոգիական հարցումներից … Read more

Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Շուշի ու Ստեփանակերտ քաղաքներում երեկ տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են հեղեղները ճանապարհներին մի շարք բարդություններ առաջացնում։ Ջրհեղեղի հետևանքով հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի          

Սամվել Կարապետյանը չի՞ հասկանում՝ ինչ վնաս է տալիս ՀՀ-ին 300 000 ադրբեջանցու թեզով․ իշխանակռիվը է, բայց չի կարելի պետության աչքը հանել․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում ծավալվող զարգացումներին, մասնավորապես՝ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան բերելու մասին տեղեկություններին և Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին։ Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու նպատակով փորձ է արվում Ռուսաստանից քաղաքացիների բերել, Լևոն … Read more

Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ

Հասարակություն 25.05.2026 | 20:11 Երևանում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ, որոնք, ըստ հաղորդման, հյուրանոցի սեփականատիրոջից պահանջել էին 250 հազար դրամ՝ խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ … Read more

2026–2027 ուստարվա առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը մեկնարկել է 

ԿԳՄՍՆ-ից հյատնում են, որ մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։   Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները Հայաստանի Հանրապետության … Read more

Պետական գաղտնիք է․ ԱԱԾ-ն՝ Սամվել Կարապետյանին առնչվող փաստաթղթում ФСБ-ի վերաբերյալ նշման մասին

Քաղաքականություն 25.05.2026 | 19:50 ՀՀ Ազգային անվտագության ծառայությունից արձագանքել են Factor TV-ի հարցմանը, որը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր  ФСБ նշումին։ «ԱԱԾ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը, իսկ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններն … Read more

24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝✅Ծովազարդ,✅Բերդկունք,✅Հայրավանք,✅Լճափ,✅Չկալովկա,✅Նորաշեն,✅Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: