Քաղաքականություն
25.05.2026 | 20:57
«Մեզ մոտ նույնիսկ ծրագիր կա, որ մենք Հայաստանում ունենանք մեր Արցախը»,- արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
«Մեր արցախցի ժողովուրդը չպետք է կորցնի իր մշակույթը, իր ամեն ինչը։ Գիտեք՝ ես շատ եմ եղել Արցախում, և իմ կյանքի ամենահաճելի օրերն անցկացրել եմ այնտեղ։ Միշտ զարմացել եմ, թե որքան դաստիարակված ու լավ ժողովուրդ է ապրում Արցախում, հիմա, արդեն ապրել Արցախում։
Մենք այս հարցին համակարգված լուծում ենք տալու, որպեսզի Արցախի ժողովուրդը, ամեն ինչ կորցնելով, չտանջվի և Հայաստանում լավ ապրի։ Առաջին հերթին արժանապատիվ կյանք ունենա Հայաստանում։ Հետագայում էլ կմտածենք, թե ինչպես բարելավենք նրանց կյանքը»,- ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։