«Flydubai»-ի չվերթի միջադեպն անփութերոն ծրագրված էր, որպեսզի մեղադրեն Իրանին․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20261004/flydubai-i-chverti-mijadepn-anputervon-tsragrvats-er-vorpeszi-meghadren-iranin-agn-107671221.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107487160_162:0:1033:653_1920x0_80_0_0_c624ce2dcc34d3c2bc3bdd74deeb4c86.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի, ինքնաթիռ, թել ավիվ, դուբայ

իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի, ինքնաթիռ, թել ավիվ, դուբայ

Բաժանորդագրվել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է «Flydubai» ավիաընկերության օդանավում տեղի ունեցած արտակարգ պատահարը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպը անփութորեն ծրագրված էր Իրանին կամ տարածաշրջանի այլ երկրներին մեղադրելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai»-ի ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել և որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունն ավելի ուշ հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ օդաչուներից մեկը վիրավորել է մյուսին և ցանկացել է ավիավթար կազմակերպել։

«Բացառապես այնպիսի հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել, Իրանին մեղադրում են այնպիսի գործողությունների ծրագրման մեջ, որոնց առնչությամբ կասկածներ կան՝ արդյոք դրանք եղե՞լ են, թե՞ ոչ։ Ինչպես, օրինակ, Ֆեյրֆորդ ավիաբազայի դեպքում, որն ԱՄՆ-ն օգտագործել էր Իրանի վրա հարձակումների համար։ Կամ «Flydubai»-ի չվերթի միջադեպի հետ կապված․ կարծում եմ՝ նույնիսկ նախադպրոցականները հասկացան, թե որքան անփութորեն էր այն ծրագրված՝ Իրանին կամ այլ խաղացողների մեղադրելու համար»,- ասել է Բաղային։

Հիշեցնենք՝ Իսրայելի իշխանությունները կատարվածն անվանել էին ահաբեկչության փորձ։ ԱՄԷ գլխավոր դատախազությունը, որը վարում է միջադեպի քննությունը, նույնպես հայտարարել էր, որ նախնական եզրակացությունները ահաբեկչական ակտի իրականացման փորձ են ցույց տալիս։ Գլխավոր դատախազությունում հստակեցրել էին, որ երկրորդ օդաչուն վթարային կացինով հարձակվել է ինքնաթիռի հրամանատարի վրա և փորձել է իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։

Leave a comment