Քաղաքականություն
24.05.2026 | 11:48
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ կիսվելով առավոտյան Փաշինյանի կատարած գրառմամբ։
«Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում։
Վստահ եմ, որ այս նոր քայլը կնպաստի Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան և Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև համապարփակ ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ այն բարեբեր լինի այս բոլոր երկրների և դրանց քաղաքացիների համար»,-նշել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։
Եվգենյա Համբարձումյան