Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին․ Վենսը գրառում է արել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում․ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»։

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ կաթողիկոս. Aysor

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, Aysor.am-ին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Aysor.am-ի լրագրողը Վեհափառ Հայրապետին հարց է ուղղել՝ տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։ Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։ Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները․ այս մասին … Read more

Նեյմարը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն, հաղորդում է Ge globo-ն։ Բրազիլիայի առաջնությունում «Սանթոսը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 13-ին։ 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ հանդիպումն անցկացրել է շուրջ 2 ամիս առաջ։ Դեկտեմբերին Նեյմարը ենթարկվել էր մենիսկի վիրահատության։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2025թ․ հունվարին էր վերադարձել «Սանթոս», որի կազմում խաղացել … Read more

Էլեկտրահաղորդման գծեր ենք կառուցում նաև TRIPP նախագծի միջոցով. Ալիև

Քաղաքականություն 10.02.2026 | 12:56 Ադրբեջանը Սև ծովով դեպի Եվրոպա նոր էլեկտրահաղորդման գծեր է անցկացնում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպմանը։ «Ներկայում մեր կողմից իրականացվող նախագծերից մեկը նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումն է՝ բացի արդեն իսկ գոյություն ունեցողներից, Ադրբեջանից Եվրոպա՝ Սև ծովի հատակով անցնող մալուխի միջոցով, ինչպես նաև TRIPP … Read more

Ինչ է իրականում ասել Վենսը միջուկային ոլորտում համաձայնության մասին

Քաղաքականություն 10.02.2026 | 13:04 Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ստորագրեցին խաղաղ միջուկային համագործակցության շուրջ հայտարարությունը։ Կողմերն այսպիսով արձանագրեցին  «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտը։Ստորագրմանը հաջորդած համատեղ հայտարարության ընթացքում Ջեյ Դի … Read more

Հայ հրաձիգները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով են վերադարձել պատանեկան ԵԱ-ից

Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով է վերադարձել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնությունից։ Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ Մ18 տրիո մրցաձևում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով դարձել են բրոնզե մեդալակիր։ Ավելի վաղ Դավիթ Խաչատրյանը դարձել էր Եվրոպայի Մ16 … Read more

Հայաստանի՝ Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով․ Transparency International

«Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը։ Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների 2025 ԿԸՀ արժեքները։ … Read more

ՌԴ-ն հարվածել է Օդեսային և Զապորոժիեին․ վիրավորներ կան

Քաղաքականություն 10.02.2026 | 12:30 Ռուսական զորքերը փետրվարի լույս 10-ի գիշերը հարվածել են Օդեսայի մարզի հարավում էներգետիկ օբյեկտին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։ Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան տարածաշրջանի երեք բնակավայրերում։ Կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները միացվել են գեներատորային պահեստային էլեկտրաէներգիայի։ Վնասվել է նաև վարչական շենք։ Նախնական տեղեկություններով՝ … Read more