Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Շվեյցարիայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը նորամուտն է նշել «Սթարվինգս Բազելի» կազմում։ «Լուգանո Թայգերսի» դեմ Շվեյցարիայի բարձրագույն առաջնության (Switzerland LNA) հերթական տուրի խաղում Մելիքյանը խաղահրապարակում անցկացրել է 23 րոպե, վաստակել է 15 միավոր և կատարել 6 ռեբաունդ: «Սթարվինգս Բազելը» հաղթել է 86:76 հաշվով ու չորրորդն է մրցաշարային աղյուսակում։ Յուրա Մելիքյանը հունվարին է միացել շվեյցարական … Read more

Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում

Քաղաքականություն 09.02.2026 | 12:11 Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ), որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիչիին, հաղթել է երկրի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԼԴԿ-ն ստացել է խորհրդարանի 465 տեղերից 316-ը, ինչը նրա պատմության մեջ լավագույն արդյունքն է և նշանակալի հաղթանակ 64-ամյա Սանաե Տակաիչիի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ճապոնիայի առաջին կին … Read more

Ավինյանը դիմում է երևանցիներին․ «Վարձակալեք այն տարծքները, որոնց վրա ավտոտնակ եք կառուցել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների, մետաղյա ավտոտնակների կամ որևէ տեսակի ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր, ինքնակամ շինությունների որոշման համաձայն և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա»,- այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր ավտոտնակները՝ … Read more

Շատ վատ վիճակում է այդ ճանապարհը․ Ավինյանը՝ Արին Բերդի փողոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկը Արին Բերդի փողոցի հինգերորդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է, առկա է փորձաքննության դրական եզրակացությունը և ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները ներառվել են 2026 թվականի գնումների պլանում։ «Սա իրապես կարևոր է, շատ վատ վիճակում է այդ ճանապարհը»,- քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է … Read more

Իրանը Նոբելյան մրցանակակիր Նարգիզ Մոհամմադիին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել

Իրանը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ հացադուլ սկսելուց հետո, հայտարարել են նրա կողմնակիցները։ Այսպիսով, Թեհրանը խստացնում է բոլոր այլախոհների դեմ պայքարը՝ համազգային բողոքի ցույցերից և հազարավոր մարդկանց մահից հետո, գրում է The Guardian-ը։ Մոհամմադիի փաստաբան Մոստաֆա Նիլին X-ում գրառմամբ հաստատել է դատավճիռը՝ նշեով, որ այն կայացվել է շաբաթ՝ Մաշհադ … Read more

Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը  տեղի կունենա փետրվարի 10-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեկտեմբերի 30-ին դատական գործընթացն անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս գործով դատավորների կազմը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավճիռներ կայացնելու։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/968207.html…