Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 14:47

Ազգային ժողովում պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական խմբակցություններին առաջարկեց համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներն (ֆեյքերը) արգելելու նպատակով։

«Եկե՛ք ընդունենք օրենսդրական նախաձեռնություն, եթե դա հնարավոր է, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական ցանցում պրոֆիլ ունենալը լինի անձնագրով նույնականացմամբ։ Եկե՛ք համատեղ կոնսենսուս ձևավորենք, աշխատանքային խումբ ստեղծենք և այդ նախաձեռնությունը 100 տոկոս կողմով ընդունենք ԱԺ-ում։ Ասենք՝ մեր երկրում ֆեյքն արգելված է, չի՞ նույնականացվում՝ փակե՛ք բոլոր պրոֆիլները։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ով է շահագրգռված ֆեյքերով, ով՝ ոչ»,- հայտարարեց վարչապետը։

Անդրադառնալով պատգամավորի քննադատությանը կալանքների պրակտիկայի և դատական համակարգի գործունեության վերաբերյալ՝ Փաշինյանը նշեց, որ հանրությունը դժգոհ է հենց անպատժելիության և «բռնել-բաց թողնելու» անվերջանալի շղթայից։ 

«Ժողովուրդը խնդիր ունի բռնել-բաց թողնելու այդ երևույթի հետ։ Ում պետք է բռնել, պետք է բռնել մեկ անգամ և բաց թողնել միայն օրենքով սահմանված դատավճռի ժամկետը լրանալուց հետո։ Եթե դատական համակարգն իմ ասածներով առաջնորդվեր, նախկին իշխանության ներկայացուցիչները հիմա ազատության մեջ չէին լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

Leave a comment