Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում զբաղեցնում է 159-րդ տեղը։
Թարմացված աղյուակում 23-ամյա թենիսիստն առաջադիմել է երկու աստիճան, թեև մրցաշարի չի մասնակցել անցած շաբաթ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Չառաևան բարձրացել է 105-րդ տեղ:
WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, որին հաջորդում են Ելենա Ռիբակինան (Ղազախստան) ու Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։ Լավագույն տասնյակում են նաև Կորի Գաուֆը (ԱՄՆ), Միրա Անդրեևան (Ռուսաստան), Լինդա Նոսկովան (Չեխիա), Կարոլինա Մուխովան (Չեխիա), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա) ու Ամանդա Անիսիմովան (ԱՄՆ):