ՌԴ-ն ահաբեկում է մեզ․ էլ ի՞նչ պետք է անի, որ ԵՏՄ-ից դուրս գանք․ անցել է անդառնալիության կետը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին, Հայաստանի ներքաղաքական դաշտում Ռուսաստանի Դաշնության դերակատարմանը, տնտեսական ճնշումներին և Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու անհրաժեշտությանը։ Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի «ընդդիմափոխություն» կարգախոսին, որը ոմանք տարօրինակ են համարում, Ռուբեն Մեհրաբյանը պարզաբանել է, որ իրենց նպատակը թարս չէ, այլ ճիշտ է։ … Read more

Կենտրոնում գտնվող 2 անշարժ գույք վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը

Հասարակություն 04.06.2026 | 14:53 Պետշահերի պաշտպանության շրջանակում Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքում գտնվող 51,9 քմ նկուղային տարածքը և 0,08 հա հողամասը։ Դատախազության հայցի հիման վրա դատարանը հաստատել էր կողմերի հաշտության համաձայնությունը, որի օրինական ուժի մեջ մտնելուց հետո գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ «Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, … Read more

Ադրբեջանից այսօր 42 վագոն դիզելային վառելիք կարտահանվի Հայաստան

Քաղաքականություն 04.06.2026 | 15:01 Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի ևս մեկ խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է Հայաստան արտահանել 42 վագոն դիզվառելիք։ Ըստ տեղեկատվության՝ գնացքը կմեկնի Ադրբեջանի երկաթուղիների Գյուզդյակ կայարանից և Վրաստանով ճանապարհը կշարունակի Հայաստան։ Միաժամանակ, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով այսօր արդեն ուղարկվել է ցորեն, գարի և պարարտանյութ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի    

Գյումրիի «Հայաստան» դաշինքի շտաբից համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավվել

Հասարակություն 04.06.2026 | 15:03 Քննիչները քիչ առաջ ավարտեցին իրենց խուզարկությունը Գյումրիի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի շտաբում և առգրավված համակարգիչներով ու փաստաթղթերով հեռացան շենքից։ Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ … Read more

Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի գրասենյակում // ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ

04.06.2026 | 14:42 ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՀՀ-ին աջակցության ծրագիրը

ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՀՀ-ին աջակցության ծրագիրը

Այսօր ես խոսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանին ուղղված սահմանափակումների մասին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա բնորոշմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, որն անընդունելի է։ «Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման զենքի։ Մենք շատ լավ գիտենք … Read more

Վստահ եմ` մենք կլինենք խորհրդարանում. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 04.06.2026 | 13:39 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ իրականացրեց Կառավարության շենքի դիմաց: Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց, որ քարոզարշավն անհավասար են գնահատում: «Քարոզարշավը գնահատում ենք տոտալ անհավասար, խայտառակություն ծայրից ծայր»,- ասաց նա: Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Մարուքյանը վստահություն հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը լինելու է խորհրդարանում: «Մենք կլինենք պառլամենտում: … Read more

Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 04.06.2026 | 14:11 Արդեն 17-րդ օրը հացադուլում գտնովող Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպումից։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Նա հայտնեց, որ այցելել են Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ ծանոթացել են նաև հացադուլ հայտարարած անձանաց վիճակին, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի։ «Իր վիճակի վերաբերյալ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Քաղաքականություն 04.06.2026 | 14:14 Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հելսինկիում Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Թուրքիան փոփոխվող աշխարհում. գործընկեր, հավասարակշռող, ռազմավարական գործոն» խորագրով համաժողովին ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշելով, որ «աշխարհում մեկ այլ խնդրահարույց տարածք է Կովկասը», նա ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև … Read more

Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտի տոմսերը սպառվել են ռեկորդային արագությամբ

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի ու ամերիկացի Մաքս Հոլուեյի մենամարտի տոմսերը սպառվել են 240 վայրկյանում։ Դա բացարձակ ռեկորդ է UFC-ի պատմության մեջ, տեղեկացնում է AS-ը։ Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում կայանալիք երեկոյի ամենաթանկ տոմսի արժեքը 43 հազար դոլար է, իսկ ամենաէժան տոմսերը վաճառվել են 600 դոլարով։ Քոնոր Մաքգրեգորի և Մաքս … Read more