Հասարակություն
04.06.2026 | 14:11
Արդեն 17-րդ օրը հացադուլում գտնովող Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպումից։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Նա հայտնեց, որ այցելել են Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ ծանոթացել են նաև հացադուլ հայտարարած անձանաց վիճակին, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի։
«Իր վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել չեմ կարող, դա անձնական տվյալ է, նաև բժշկական գաղտնիք է ենթադրում, բայց պաշտոնապես կստանանք պատասխան, քանի որ անձը հետագայում մեզ դիմում է հասցեագրել»,- ասաց ՄԻՊ-ը։
Factor TV-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պատրաստվում է վարչապետի հետ քննարկել Օսիպյանի պահանջը (ակտիվիստը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից), Մանասյանը պատասխանել է, որ դա դուրս է իր լիազորությունների շրջանակից։
«Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ է մտնում պետության կողմից հացադուլի վարման ընթացքին հետևելը, բժշկական պատշաճ հսկողության իրականացման մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում խախտումներ արձանագրելը»,- պարզաբանել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։