Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Քաղաքականություն

04.06.2026 | 14:14

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հելսինկիում Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Թուրքիան փոփոխվող աշխարհում. գործընկեր, հավասարակշռող, ռազմավարական գործոն» խորագրով համաժողովին ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նշելով, որ «աշխարհում մեկ այլ խնդրահարույց տարածք է Կովկասը», նա ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում։

«Ադրբեջանն ու Հայաստանը մտել են համաձայնության որոշակի ուղի, և Թուրքիան չափազանց լուրջ աջակցություն է ցուցաբերում այս համաձայնագրին: Հուսով եմ, որ շուտով կկարողանանք համաշխարհային հանրությանը տեղեկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նորությունների մասին: Այսպիսով, մեր տարածաշրջանում այս լարված իրավիճակը, որտեղ տեղի են ունեցել հակամարտություններ և լարվածություն, կկարգավորվի, և կշարունակվեն ձեռնարկվել քայլեր, որոնք օգուտ կբերեն երեք երկրներին էլ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment