Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտի տոմսերը սպառվել են ռեկորդային արագությամբ

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի ու ամերիկացի Մաքս Հոլուեյի մենամարտի տոմսերը սպառվել են 240 վայրկյանում։ Դա բացարձակ ռեկորդ է UFC-ի պատմության մեջ, տեղեկացնում է AS-ը։

Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում կայանալիք երեկոյի ամենաթանկ տոմսի արժեքը 43 հազար դոլար է, իսկ ամենաէժան տոմսերը վաճառվել են 600 դոլարով։

Քոնոր Մաքգրեգորի և Մաքս Հոլուեյի մենամարտը կկայանա հուլիսի 12-ին անցկացվելիք UFC 329 մրցաշարում։ Նրանք հանդիպել են նաև 2013 թվականին, երբ միավորներով հաղթել է իռլանդացի մարտիկը։

37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում նա մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ ու կրել 6 պարտություն։

Leave a comment