Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում

Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հունիսի 7-ի ընտրություններում կուսակցությանը քվե տված 30 797 քաղաքացիներին՝ արդյունքը համարելով մեծ հաջողություն մեկամյա քաղաքական ուժի համար։ Միաժամանակ կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ՝ վկայակոչելով անհավասար մրցակցային պայմանները, ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի կիրառման և արտաքին միջամտությունների մասին պնդումները։ «Հարգելի հայրենակիցներ, սրտանց հայտնում եմ … Read more

ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան՝ շնորհակալություն հայտնելով ընտրություններին մասնակցած քաղաքացիներին, ընտրական գործընթացում ներգրավված մարմիններին, դիտորդներին և լրատվամիջոցներին։ Նա շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանական մեծամասնություն ստանալու, ինչպես նաև Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունք ստացած քաղաքական ուժերին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում … Read more

Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի կարծիքով՝ Ազգային ժողովի ընտրություններին իրենց ուժի չմասնակցելը ճիշտ որոշում էր, քանի որ ձևավորված մթնոլորտում իրենց նման «համեստ հնարավորություններ ունեցող և որևէ ձևով չապականված» ուժը հաջողության հասնելու հնարավորություն չուներ։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է ընտրությունների արդյունքները՝ դրանք որակելով որպես «հավաքական ընդդիմության ջախջախիչ պարտություն» և քաղաքական դաշտի ապականման վկայություն։ … Read more

«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ։ Կուսակցության քաղաքական խորհուրդը ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել՝ միաժամանակ հայտարարելով, որ շարունակելու է պայքարը Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի մաս դառնալու համար։ ««Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ … Read more

Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Քաղաքականություն 08.06.2026 | 18:02 «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում»։ Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։ Նա հավելել է՝ «այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի … Read more

Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ պնդելով, թե ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «չի ստացել իշխանության մենաշնորհ, ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ, նրա աջակցությունը զգալիորեն նվազել է»։ Ռուս պաշտոնյայի պնդումը ստուգելու համար Factor TV-ն համեմատել է ոչ միայն կուսակցության ստացած տոկոսները, այլև քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվն ու … Read more

ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ

© 2026 factor.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը factor.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ:

Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Հասարակություն 08.06.2026 | 18:27 Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տաշիր համայնքի թիվ 25/28 ընտրատեղամասի դիմաց խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ հաղորդման՝ միջադեպի ժամանակ մի խումբ անձինք աջակցել են ոչ սթափ վիճակում գտնվող Ա.Ս.-ին, ինչի հետևանքով նա դիմել է փախուստի․ գործով երկու անձ ձերբակալվել է։ … Read more

8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից

Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Շենգավիթում տեղակայված 8/20 ընտրատեղամասի նախագահը, որը ներկայացել է Լյուդվիգ անունով, խոչընդոտել է Factor TV-ի նկարահանող խմբի աշխատանքն ու ազատ տեղաշարժը։ Factor TV-ն քվեաթերթիկների հաշվվման գործընթացին ի թիվս այլ տեղամասերի, պատահականության սկզբունքով հետևում էր նաև 8/20 ընտրատեղամասից։ Ժամը 22:30-ի հատվածում օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահին նկարահանող խմբի լրագրողը տեղեկացրել է ընտրատեղամասից … Read more

Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ X-ի էջում գրառման մեջ նա շնորհավորել է Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի վերընտրութման առիթով և վերահաստատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի շուրջ համագործակցելու պատրաստակամությունը։ «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հասնելու գործում»,- ասված է ուղերձում։ Ռուբիոն ընդգծել … Read more