Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

X-ի էջում գրառման մեջ նա շնորհավորել է Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի վերընտրութման առիթով և վերահաստատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի շուրջ համագործակցելու պատրաստակամությունը։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հասնելու գործում»,- ասված է ուղերձում։

Ռուբիոն ընդգծել է իր հանձնառությունը՝ առաջ մղելու պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ (TRIPP) նախաձեռնության իրականացումը։

Ուղերձում նաև նշվում է, որ Վաշինգտոնն անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ աշխատանքին՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման ուղղությամբ։

Leave a comment