Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Քաղաքականություն

08.06.2026 | 18:02

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում»։ Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։

Նա հավելել է՝ «այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան»։

«Կարևոր աշխարհաքաղաքական եզրակացությունն այն է, որ Մոսկվայի փորձերը՝ միջամտելու և անկայունացնելու Հայաստանը, ձախողվեցին, ինչպես նախկինում ձախողվեցին Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ։ Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի համար՝ բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,- գրել է Սիբիհան։

Նա նշել է, որ հիմա Եվրոպայի ու ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է՝ գործել, զարգացնել առկա թափը և իրական արդյունքներ ապահովել Հայաստանի համար։ Ռուսաստանից տարբերվող՝ եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment