Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել

Facebook-ում լայնածավալ խափանում է գրանցվել, որի հետևանքով խնդիրներ են առաջացել ինչպես հիմնական հարթակի, այնպես էլ Messenger ծառայության աշխատանքում։ Օգտատերերը հայտնել են, որ իրենց հաշիվներից ինքնաբերաբար դուրս են եկել և չեն կարողացել կրկին մուտք գործել։ Մուտք գործելու փորձերի ժամանակ ցուցադրվել է սխալի մասին հաղորդագրություն, ըստ որի՝ «տեղի է ունեցել անսպասելի սխալ»։ Խնդիրներ են արձանագրվել նաև Facebook-ի … Read more

Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Քաղաքականություն 12.06.2026 | 19:55 Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քուեյսոնին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Գանայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից հրապարակված համաձայնագրի պայմանները ճշմարտության հետ կապ չունեն

Քաղաքականություն 12.06.2026 | 19:28 Իրանի հետ գործարքի՝ գործնականում ավարտված լինելու մասին հայտարարելուց մեկ օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին անվանել է «անպատվաբեր»՝ առաջարկվող պայմանների ոչ ճիշտ նկարագրության համար, գրում է CNN-ը։ «Իրանի կողմից Fake News-ին արտահոսած պայմանները ոչ մի կապ չունեն գրավոր համաձայնեցված պայմանների հետ։ Նրանց ասածը, այդ թվում՝ գործարք կնքելու մասին նրանց թույլ … Read more

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն 12.06.2026 | 19:41 Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում, որպես ՀՀ վարչապետ Ձեր … Read more

ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական բուսական ծագման արտադրանքի ներմուծման սահմանափակումը զուտ տնտեսական կամ սանիտարահիգիենիկ խնդիր չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի ազդել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վրա։ Factor TV-ի եթերում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Սոս Խաչիկյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից կիրառվող նոր արգելքները։ Հարցին, թե արդյոք սա կապ ունի իշխանության՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ և պե՞տք … Read more

ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների մասին վերջին աղմկահարույց հայտարարություններից հետո Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի գտնում թույլատրել նկարահանում իրականացնել հիմնարկում։ Ծառայությունն մեկ տող պատասխան է ուղարկել Factor TV-ի այն դիմումին, որով խնդրում էինք թույլատրել լրատվամիջոցի լրագրողին և օպերատորին այցելել հիմնարկ՝ պահման պայմանները, խցերը, խոհանոցն ու սնունդն ուսումնասիրելու և  տեսանկարահանելու  համար։ Արդյո՞ք հիմնարկի պայմանների շուրջ հանրային հնչեղություն … Read more

ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 12.06.2026 | 18:56 Հունիսի 12-ից կիրառվող Ռուսաստանի նոր սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ նպատակ ունեն ճնշել Հայաստանի իշխանություններին՝ ԵՄ-ին մերձեցման քաղաքականությունը դադարեցնելու նպատակով։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը Factor TV-ի հետ հարցազրույցում նաև ասել է, որ այս պատժամիջոցները նպատակ ունեն տնտեսվարողներին ֆինանսական վնասներ պատճառել և նրանց շրջանում բողոք առաջացնել Կառավարության դեմ․ «Այս սահմանափակումները Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության … Read more

Թիերին Անրին նշել է՝ որ ֆուտբոլիստին արժե հետևել ԱԱ-2026-ում

Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերին Անրին նշել է, թե որ ֆուտբոլիստին է մեծ հետաքրքրությամբ հետևելու ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում։ Լեգենդար ֆուտբոլիստն առանձնացրել է Ֆրանսիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեին։ «Մայքլ Օլիսե, այստեղ ամեն ինչ պարզ է։ Մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչ … Read more

Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC

Քաղաքականություն 12.06.2026 | 18:38 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 18 տարեկանից փոքր առնվազն 200 ռուսաստանցի զինվորական։ Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը, որը Mediazona-ի և կամավորների թիմի հետ համատեղ կազմում է զոհվածների ցուցակը, գրում է Meduza-ն։ Հունիսին հաջողվել է հաստատել առաջին զոհված զինվորի անունը․ նա ծնվել է 2008 թվականին, … Read more