ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը

Քաղաքականություն 13.06.2026 | 18:25 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում վերահրապարակել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությունը, որում նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Շարիֆի խոսքով՝ կողմերը խաղաղության համաձայնագրին այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Նա նշել է, որ փաստաթղթի վերջնական հաստատումից … Read more

Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները

Քաղաքականություն 13.06.2026 | 17:57 Հունիսի 14-ին՝ 18։00-ին, ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18), կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 … Read more

Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) օդերևութաբանները հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո բնական երևույթը, որը առաջիկա շաբաթներին կարող է զգալիորեն փոխել եղանակային պայմանները աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Մասնագետների գնահատմամբ՝ այս անգամ Էլ Նինյոն կարող է դառնալ վերջին 140 տարվա ընթացքում գրանցված ամենահզորներից մեկը։ «Կա իրական հավանականություն, որ սա կլինի ամենաուժեղ … Read more

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Քաղաքականություն 13.06.2026 | 16:59 ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել։ «Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։  

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ընտրություններին մասնակցած 92 ընտրողներից 81-ը քվեարկել է նրա օգտին։ Մյուս թեկնածուն` բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ստացել է 11 ձայն։ Հովհաննես Հովսեփյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է 5 տարի ժամկետով։ «Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ նախորդ 5 տարիների ընթացքում հայկական բռնցքամարտը աննախադեպ հաջողություն է … Read more

Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 … Read more

Ռուս-հայկական հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են․ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին՝ միաժամանակ ընդգծելով երկկողմ համագործակցության ամուր հիմքերը։ «Հունիսի 12-ին, Ռուսաստանի օրվա առթիվ, հանդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել Երևանում: Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ … Read more

Հոր կողմից տիրի հրացանից արձակված կրակոցի հետևանքով 14-ամյա երեխան հայտնվել է հիվանդանոցում

Հասարակություն 13.06.2026 | 15:51 Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14-ամյա երեխա։ «Ոստիկանները պարզել են նաև, որ … Read more

Հայկական վիրտուալ աստղադիտարանը ներկայացվել է Ստրասբուրգում կայացած միջազգային խորհրդակցությանը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) փոխգործակցության խորհրդակցությանը Հայաստանը ներկայացրել է Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը։ Քննարկվել են աստղագիտական մեծ տվյալների կառավարման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և վիրտուալ աստղադիտարանների ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։ «Ս.թ. հունիսի 7-12-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացավ Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) փոխգործակցության խորհրդակցությունը (Int, որի շրջանակում տեղի … Read more

ՀԾԿՀ-ն և HELVETAS-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և HELVETAS Swiss Intercooperation շվեյցարական զարգացման կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի խթանել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը, ինչպես նաև համագործակցել էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման և էներգետիկ ոլորտի կարողությունների զարգացման ուղղություններով։   «Սույն թվականի հունիսի 12-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS … Read more