Հոր կողմից տիրի հրացանից արձակված կրակոցի հետևանքով 14-ամյա երեխան հայտնվել է հիվանդանոցում

Հասարակություն

13.06.2026 | 15:51

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14-ամյա երեխա։

«Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով բակում առկա ծառին է կրակել, և գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել Սիսակ Ա.-ի կրծքավանդակին»,- գրել է լրատվամիջոցը։

Factor TV-ին Ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին, որ երեխան վնասվածքը ստացել է հոր կողմից տիրում օգտագործվող օդաճնշիչ հրացանից արձակված կրակոցի հետևանքով։

 

Արփի Հակոբյան

Leave a comment