Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Հասարակություն 23.06.2026 | 09:39 Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող 0,0402 հա մակերեսով հողամասը օրենքի խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի։ Դատախազի միջնորդագրի հիման վրա 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է այդ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ «Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության … Read more

ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Նորվեգիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Սենեգալի հավաքականին ու փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց I խմբից (տեսանյութ)։ Նորվեգացիների կազմում երկու գոլ խփեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը դուբլի հեղինակ էր դարձել նաև նախորդ խաղում։ Սենեգալի հավաքականի կազմում դուբլ գրանցեց անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Իսմաիլա Սարը։ I … Read more

Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դրական է գնահատել կիրակի ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում անցկացված բանակցությունները՝ այն անվանելով «շատ, շատ լավ օր»։ Նա նաև նշել է առաջիկա տեխնիկական բանակցությունների չորս հիմնական առաջնահերթությունները, գրում է CNN-ը։ «Նախ՝ մենք ցանկանում էինք ստեղծել մեխանիզմ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար. այն բաց է», – Բուրգենշտոկում լրագրողներին ասել է Վենսը՝ … Read more

ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ I խմբի երկրորդ տուրում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց Իրաքի հավաքականից, որը պարտվել էր նաև առաջին խաղում (տեսանյութ)։ Ֆրանսիացիների կազմում երկրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ գոլ էլ խփեց Փարիզի ՊՍԺ-ի ռմբարկու Ուսման … Read more

Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում

Վանաձորում 7 և 13-ամյա քույրերի մահվան պատճառ դարձած խողովակն ավելի վաղ ապամոնտաժելու վերաբերյալ Factor.am-ի հարցերն անպատասխան են թողնում, թե՛ մարզային, թե՛ համայնքային իշխանությունները։ Հունիսի 15-ին սոցիալապես անապահով ընտանիքի անչափահաս քույրերը Փամբակ գետի վրա տեղադրված խողովակն օգտագործելով փորձել էին հասնել խնամքի կենտրոն, սակայն, այդպես էլ տեղ չէին հասել։ Քույրերն ընկել էին վարարած Փամբակ գետը։ Որոնողական աշխատանքների … Read more

Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN

Իսրայելը դիտարկում է Հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը՝ որպես առաջիկա բանակցությունների մաս: Այս մասին CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրը։ Նա նշել է, որ այս գաղափարը քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հովանու ներքո կայանալիք եռօրյա բանակցություններից առաջ։ Զորքերի դուրսբերումը կնշանակի … Read more

Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է

Հասարակություն 22.06.2026 | 19:14 Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսում է Հայաստանի Հանրապետության ուսանողներին տրամադրել 1 կրթաթոշակ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց՝ 2026-2027 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2027-2028 ուսումնական տարիների ընթացքում: Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի գերազանցում հետևյալ սահմանված շեմերը՝ առաջին աստիճանի … Read more

Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 

Նկարը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։ Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ Telecom Armenia (Team Telecom Armenia) և AzerTelecom ընկերությունները ստորագրել են փոխադարձ համաձայնագիր՝ ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ: Այս նորությունը հանրության շրջանում առաջացրել է հակասական արձագանքներ՝ բիզնես հնարավորություններից մինչև ազգային անվտանգության մտահոգություններ: Team-ը ադրբեջանական աղբյուրներում համաձայնագրի ստորագրման լուրերի տարածումից հետո հայտարարություն տարածեց․ «Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», … Read more

3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության

ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո համացանցում ակտիվ քննարկվում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեծ թիվը, ըստ նախնական արդյունքների այդ թիվը կազմում էր 17097, վերահաշվարկից հետո այն դարձավ 16210 անվավեր քվեաթերթիկ։ Հիմնական խնդիրը նախորդ տարիների համեմատ քվեաթերթիկների թվի կտրուկ աճն է, որը առաջացրել է հարցեր։ Հունիսի 9-ին «Հայաքվե»  նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը 5-րդ ալիքի եթերում ևս անդրադարձել է,որ … Read more