Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել

Հունիսի 20-ին՝ ժամը 00:00-05:00-ն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պ. Սևակի, Դրոյի, Ռայնիսի, Մ. Ավետիսյան, Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասվում է ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել

Հասարակություն 19.06.2026 | 21:15 Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողությունը բավարարվել է։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան դաշնակցական նախկին պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ եկել են իրեն ձերբակալելու։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի «պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ … Read more

Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները

Քաղաքականություն 19.06.2026 | 21:28 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։Հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք … Read more

Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%

Մինչ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Ադրբեջանը բախվել է լիակատար մակրոտնտեսական լճացման և գրանցել զրոյական ՀՆԱ աճ՝ նավթի և գազի ոլորտի անկման պատճառով, մյուս երկրներն արագ աճ են ցուցաբերել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի զրոյական արդյունքի  համեմատ՝ Ուզբեկստանը դարձել է տարածաշրջանի անվիճելի առաջատարը՝ 7,9 տոկոս տնտեսական աճով։ Վրաստանն ու Հայաստանը գրանցել են … Read more

Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Շիրակի մարզի Հայկավանում գյուղում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ։ FactorTV-ի թղթակցի փոխանցմամբ՝ կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել։  

Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Խորենացի փողոց 2, 4 շենքեր, Մաշտոցի պողոտա 14 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝ 13:00-16:00 Հասրաթյան փողոց … Read more

Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման

Քաղաքականություն 19.06.2026 | 22:36 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով Իրանից թմրանյութերի տարանցման և տարածման, ինչպես նաև կիբերխարդախության մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Սերգեյ Սաֆրոնովը, Անտոն Դրաչևը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը դատապարտվել են չորսական, իսկ Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին՝ երեքական … Read more

Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» միջազգային զորավարժությունը՝ հայտարարելով, թե դրա ընթացքում հայ զինծառայողներին «սովորեցնելու են պատերազմել Ռուսաստանի դեմ»։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները տեղավորվում են Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու՝ ՆԱՏՕ-ի քաղաքականության շրջանակում։ Սակայն ի՞նչ է իրականում «Արծիվ գործընկեր» զորավարժությունը։ «Արծիվ գործընկեր» միջազգային զորավարժությունն անցկացվում է Հայաստանում 2023 թվականից։ … Read more

Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Գյումրիում տեղացած կարկուտը խոշոր վնաս է հասցրել քաղաքի, մասնավորապես, Մուշ և Անի թաղամասերին։ Վնասվել են բազմաթիվ մեքենաներ, կոտրվել են բազմաբնակարան շենքերի պատուհաններ։ ԱԻՆ-ի աշխատակիցներն այս պահին գույքագրում են իրականացնում։ Գյումրեցիները մտահոգություն են հայտնում, թե ում են դիմելու և արդյոք վնասի փոխհատուցում լինելու է։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հրաչ Սահակյան  

Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել

Քաղաքականություն 19.06.2026 | 23:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռուբեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբեն Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ: