Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները

Քաղաքականություն

19.06.2026 | 21:28

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։Հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment