Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը

Քաղաքականություն 23.06.2026 | 11:23 Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են բռնակցված Ղրիմի վրա։ Այս մասին են վկայում հաղորդել են ուկրաինական տելեգրամ ալիքներն ու Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է Current time-ը։ «Крымский ветер»-ը հաղորդել է Թեոդոսիայում, Կերչում, Կրասնոպերեկոպսկում և Շչյոլկինո քաղաքի մոտակայքում գիշերը տեղի ունեցած պայթյունների մասին։ Supernova+ ալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են Կերչի … Read more

Զախարովան հայտարարել է՝ ՀՀ-ն ձգձգում կամ սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները

Հայաստանը մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը, այն հետաձգում և սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեզ հետ կապված լուրջ նախաձեռնությունները հետաձգվում կամ սառեցվում են։ Մինչդեռ մեզ ասվում է՝ «մենք կվերադառնանք դրանց քննարկմանը ընտրություններից հետո»։ Սակայն Երևանում ոչ ոք մտադիր չէ … Read more

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից։ Իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններից հետո հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, գրում է France 24-ը։ Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության էին եկել կապի գծեր ստեղծել՝ կենսականորեն կարևոր նավագնացության ուղին բաց պահելու և Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու … Read more

Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան

Հասարակություն 23.06.2026 | 11:06 Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարանում։ Խուզարկության մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ ՔԿ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ` չնշելով, թե որ գործի շրջանակներում։ Բնակարանից զատ, ըստ ՔԿ-ի, գործողություններ են իրականացվում նաև ավտոմեքենայում։ … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 23-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 365 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 368,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 418 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 425 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,65 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,83 դրամ փոխարժեքով։

Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Քաղաքականություն 23.06.2026 | 10:45 ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմից հայտնում են, որ ԱԽքարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետության Գդանսկ քաղաք՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին։

Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով

Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Որոշումն ավագանու նիստի օրակարգում էր` չզեկուցվող հարցերի մեջ: Ավագանու «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին, որ հարցը դառնա զեկուցվող, քանի որ կողմ չեն նախագծին, սակայն առաջարկը հավանության չարժանացավ ավագանու մյուս խմբակցությունների կողմից: Նշենք, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ … Read more