Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին

Քաղաքականություն 30.06.2026 | 17:53 Չորեքշաբթի Իրան-Կատար բանակցություններում կքննարկվեն Թեհրանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի իրականացման, ինչպես նաև սառեցված ակտիվների ապասառեցման հարցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է CNN-ը։ «Վաղը Դոհայում, հավանաբար, տեղի կունենա քննարկում կատարական կողմի հետ՝ փոխըմբռնման հուշագրի որոշ դրույթների իրականացման վերաբերյալ, այդ թվում՝ Իրանի սահմանափակված ակտիվների … Read more

Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով

Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում նավթամթերքի հնարավոր ներմուծման շուրջ։ Ռուսաստանը կապի մեջ է այլ երկրների հետ՝ նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Հասկանալի պատճառներով՝ մենք այս մասին չենք խոսի։ Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ընդունելի գների վերաբերյալ, դա տեղի կունենա։ Սա ևս մեկ … Read more

Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքների բողոքարկմանը, Սահմանադրական դատարանից ունեցած ակնկալիքներին, հրապարակված ձայնագրություններին և իշխանության հասցեին հնչեցվող քննադատություններին։ Լրագրողների հարցին, թե ինչու ընտրություններից հետո իրենց կողմնակիցները հունիսի 8-ին դուրս չեկան փողոց՝ ի պաշտպանություն իրենց ձայների, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ ամեն ինչ դեռ առջևում է, և այժմ սպասում են … Read more

ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 30.06.2026 | 17:28 «Մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել. ես ասել եմ՝ որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն՝ վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» … Read more

Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին

Քաղաքականություն 30.06.2026 | 16:52 Հունիսի 30-ին ուկրաինական զորքերը կրկին հարված են հասցրել Մոսկվայի մարզում գտնվող Դուբնայի տիեզերական կապի կենտրոնին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հարվածի հետևանքների մասին դեռևս չի հաղորդվում։ Այսօր ավելի վաղ Մոսկվայի մարզում անօդաչուների հարվածների մասին հաղորդելիս նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նշել էր, որ … Read more

Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հաջորդ ամիս Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ուրախացնելու» ակնհայտ վճռականությունը մտահոգություններ է առաջացրել հարևան Հունաստանում և Իսրայելում, որոնք դեմ են Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին։ Այս մասին ասվում է Euractiv-ի անդրադարձում։ «Ես պատրաստվում եմ անել մի բան, որը նրանց (Թուրքիային) շատ կուրախացնի»,- անցյալ շաբաթ ասել էր Թրամփը՝ … Read more

Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի

Քաղաքականություն 30.06.2026 | 16:24 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները՝ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Դոհայում կլինեն կատարցի միջնորդների հետ հանդիպելու համար, սակայն Վաշինգտոնի և Թեհրանի միջև բարձր մակարդակի հանդիպում տեղի չի ունենա։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարիին, գրում է CNN-ը։ Երկու ամերիկացի պաշտոնյաները ժամանել … Read more

Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը

Քաղաքականություն 30.06.2026 | 15:55 Կառավարության որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմը։ Այն վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, Շենգենյան գոտու, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են առանց մուտքի վիզայի այցելել Հայաստան։ Միաժամանակ երկրների … Read more