Պուտինի հետ հանդիպում պահանջած և ապստամբությամբ սպառնացող զինվորականը կալանավորվել է

Քաղաքականություն 29.06.2026 | 17:50 ՌԴ Վորոնեժի մարզի Ռոսոշանսկի շրջանային դատարանը կալանավորել է զինվորական Ալեքսանդր Լունինին՝ ծայրահեղական կամ նացիստական ​​խորհրդանիշներ ցուցադրելու վարչական իրավախախտման համար (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.3 հոդված), գրում է Meduza-ն։ Հունիսի 27-ին Լունինի 11-օրյա կալանքի մասին հաղորդագրությունը հայտնվել է նրա հետ կապված տելեգրամ ալիքում։ Ձերբակալության պատճառը, սակայն, չէր նշվում։ Գործի մասին տեղեկատվությունը դատարանի կայքում … Read more

Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար

Քաղաքականություն 29.06.2026 | 13:28 «Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան: Ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այս պետությունները նույնպես լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն: Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը վերջերս յուրովի է հակադարձել Ռուսաստանի ազդեցության արշավներին՝ ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպային ավելի ուժեղ դարձնելով»։ Այս մասին հայտարարել … Read more

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգմամբ «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտումներ։ Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» և «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ինչի հիմքով դրանց արտադրությունը կասեցվել է։ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի … Read more

Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 29.06.2026 | 17:37 Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել իրենց պատկերացումը ընտրողի մասին։ երը կարդալիս իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե դիմողները ընտրողներին ներկայացնում են որպես մարդկանց, որոնք հեշտությամբ ենթարկվում են ցանկացած ազդեցության։ «Երբ ես կարդում եմ դիմումները, իմ մոտ տպավորություն է, որ … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երեքշաբթի Դոհայում կհանդիպի Իրանի հետ, գրում է CNN-ը։ «Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում»,- գրել է նա Truth Social-ում: Իրանի գլխավոր բանակցող Քազեմ Ղարիբաբադին, մինչդեռ, նախկինում լրագրողներին ասել էր, որ այս շաբաթ տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսված չեն։ Պատասխանելով հակամարտության դադարեցման վերաբերյալ Իսլամաբադի փոխըմբռնման … Read more

Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում դատավոր Սեդա Սաֆարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարցեր ուղղեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ։ Սաֆարյանը հիշեցրեց դիմողների պնդումներից մեկը, ըստ որի՝ ընտրության օրը մեկ տեղամասից 50 մետր հեռավորության վրա իրականացվել են ընտրողների ուղղորդման դեպքեր։ Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ առանձին տեղամասում արձանագրված խախտումը չի կարող … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա – Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան – Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին որոշումը ոչ թե պետական մակարդակով ճանաչում է, այլ քաղաքական ազդակ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։ Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը երեկ քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն … Read more

Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 29.06.2026 | 15:03 «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանի պնդմամբ` Սեդա Սաֆարյանի այսօրվա հարցադրումները ցույց տվեցին, որ նա անկողմնակալ չէ և առաջ է տանում ՔՊ-ի թեզերը: «Սեդա Սաֆարյանը, մինչ այդ, դատավարության ընթացքում խոսքով հանդես չէր եկել։ Առաջին իսկ մեկնարկից սկսեց վերահաստատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսույթը։ «Եռագլուխ» արտահայտության փոխարեն օգտագործեց «երեք ուժերը» ձևակերպումը»,- ասաց Սողոյանը։ Նա … Read more

Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրական վեճի գործի քննությունը։ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի հարցին, թե արդյոք այն տվյալները, որոնց հիման վրա հետագայում երկու տեղամասերում ընտրությունները ճանաչվել են անվավեր, հայտնի՞ էին մինչև հաշվարկի ամփոփումը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ամբողջական պատկեր այդ պահին գոյություն չի ունեցել։ «Նման, երբ որ որոշում ենք կայացրել, … Read more