Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է քննարկվել միայն այն բանից հետո, երբ երկիրը ներկայացնի դիմում և պատրաստի «ճանապարհային քարտեզ», ցույց են տալիս նրա «ոչ այնքան բարձր վստահությունը» սեփական ժողովրդի նկատմամբ, РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Իմ կարծիքով՝ սա չի խոսում հայ ընտրողների կամ հայ ժողովրդի նկատմամբ մեծ վստահության մասին», — նշել է Լավրովը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է արդար ընտրություն։

«Ինչի՞ միջև եք ընտրում, ինչպե՞ս եք ապրում հիմա, երբ առևտրաշրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում կազմել է ավելի քան վեց միլիարդ, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին»,- հավելել է Լավրովը։

Leave a comment