Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը

Քաղաքականություն

30.06.2026 | 15:55

Կառավարության որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմը։ Այն վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, Շենգենյան գոտու, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են առանց մուտքի վիզայի այցելել Հայաստան։ Միաժամանակ երկրների ցանկից հանվել են Եմենը և Սուդանը։

«Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը:

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։

Որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։

Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը։

Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները»,- ասված է Զբոսաշրջության կմիտեի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment