Եռագույնը՝ ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ․ նախագիծը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 01.07.2026 | 16:28 «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, համայնքներում դրոշի տեղադրվելու վերաբերյալ որևէ կարգավորում չունենք»,- այս մասին ԱԺ պետաիրավական նիստի ժամանակ նշեց պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ «Մտահղացումը հիմնականում դա է եղել՝ որպեսզի ազգային ինքնագիտակցության բարձրացման և միասնական պետական միջավայրի ստեղծման և այլ հիմունքներով համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը։ Դրանում ևս մեկ … Read more

Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը

Ադրբեջանում գործող երեք հրեական համայնքների առաջնորդները դիմել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի անդամներին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դիմումում, որը ստորագրել են Բաքվի լեռնային հրեական համայնքի նախագահ Միլիխ Եվդաևը, Բաքվի աշքենազ հրեաների համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկին և Բաքվի սեֆարդական հրեական համայնքի նախագահ Զամիր Իսաևը, նշվում է, որ նախաձեռնությունը կարող է բացասաբար … Read more

ՌԴ-ն գլխավոր սպառնալիքն է․ Ռյուտեն ներկայացրել է «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգը՝ Եվրոպայի ավելի մեծ ներգրավմամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հավաքը պետք է լինի «իրականացման գագաթնաժողով»։ Անադոլու գործակալության հետ զրույցում նա շեշտել է՝ դաշնակիցներից ակնկալվում է, որ քննարկման ընթացքում կկենտրոնանան պաշտպանական ծախսերի, Ուկրաինայի աջակցության և պաշտպանական արդյունաբերական արտադրության ավելացման վրա։ Ըստ նրա՝ գագաթնաժողովը պետք է կենտրոնանա անցյալ տարի Հաագայում կայացած գագաթնաժողովում ստանձնած … Read more

ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում շարունակվում են ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ լսումները։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Հովհաննես Խուդոյանը և Տաթևիկ Սողոյանը հանդես եկան ծավալուն ելույթներով՝ պնդելով, որ ընտրական պրոցեսում տեղի են ունեցել համակարգային և մաթեմատիկորեն ապացուցելի խախտումներ։ Առանձին ելույթ ունեցավ նաև Արծվիկ Մինասյանը։ Սողոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական հիմնադրամի ծախսերում գերազանցել է օրենքով սահմանված շեմը շուրջ 960 … Read more

Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են

Քաղաքականություն 01.07.2026 | 15:26 Հուլիսի 1-ի առավոտյան Մոսկվայի մարզի Լյուբերեցի և Կոտելնիկի քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել, գրում է Meduza-ն։ Կոտելնիկի քաղաքային շրջանի ղեկավար Միխայիլ Սոբոլևը հայտնել է, որ ենթակայանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ շրջաններում էլեկտրաէներգիա չկա։ Լյուբերեցի վարչակազմը նույնպես հայտնել է էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Իշխանությունները հայտարարել են, որ Ռոսսետիի մասնագետները հետաքննում … Read more

Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների փուլն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանն իր ելույթում շեշտեց՝ ԲՀԿ-ն, իրականում, հաղթահարել է 4%-ի շեմը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների կամ անգործության հետևանքով դուրս է մնացել խորհրդարանից․ «Հունիսի 8-ին ԲՀԿ-ն հայտարարում է, որ առկա են առնվազն մի քանի տեղամասում տվյալների սխալ մուտքագրումներ։ Այդ մասին տեղեկացնում … Read more

ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN

Քաղաքականություն 01.07.2026 | 15:17 ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները Դոհայում անուղղակի, ցածր մակարդակի տեխնիկական բանակցություններ են վարում կատարցի և պակիստանցի միջնորդների միջոցով։ Այս մասին CNN-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք անձամբ չեն մասնակցում բանակցություններին, երեքշաբթի հանդիպել են … Read more

Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 01.07.2026 | 14:44 Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս փուլում TRIPP նախագիծն իրականացնելու համար ռուսական կողմի ներգրավվածության հարց օրակարգում չկա։ Հարցին՝ արդյոք ապագայում կարող է քննարկվել Մոսկվայի մասնակցությունը նախագծին, Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ չի ցանկանում ապագայի վերաբերյալ սպեկուլյացիաների մեջ մտնել։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական … Read more

Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար կալանքի տակ գտնվող անձանց ևս հնարավորություն տալ ծառայությամբ մարել իրենց պարտավորությունը և ազատվել պատժի հետագա կրումից։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը վերաբերում է 16 անձի, որոնք, գործող կարգավորման պատճառով, չեն կարողացել օգտվել օրենքի … Read more