Եռագույնը՝ ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ․ նախագիծը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

01.07.2026 | 16:28

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, համայնքներում դրոշի տեղադրվելու վերաբերյալ որևէ կարգավորում չունենք»,- այս մասին ԱԺ պետաիրավական նիստի ժամանակ նշեց պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Մտահղացումը հիմնականում դա է եղել՝ որպեսզի ազգային ինքնագիտակցության բարձրացման և միասնական պետական միջավայրի ստեղծման և այլ հիմունքներով համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը։

Դրանում ևս մեկ անգամ համոզվեցինք վերջին քարոզարշավի շրջանակում, երբ եղանք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, և ես ու Ալեն Սիմոնյանը այս նախագիծը դրեցինք շրջանառության մեջ։

Բնականաբար, կառավարության կողմից ունեցել ենք առաջարկներ (կառավարության ներկայացուցիչն այն կներկայացնի), բայց հիմնական նպատակն այն է, որ սահմանվի միասնական կարգ և բնակավայրի հիմնական մուտքի մոտ տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment