Ադրբեջանի կողմից ապակառուցողական հայտարարություններ կան, բայց արձագանքելու կարիք չենք տեսնում․ ԱԳ փոխնախարար

«Ադրբեջանի կողմից ապակառուցողական հայտարարություններ կան, բայց արձագանքելու կարիք չենք տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի նախագծին՝ ասաց, որ իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր։ Լրագրողի հարցին, թե ԹՐԻՓՓ-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երևանը, դա իրականցվելու է այդ կառույցի կանոններին համապատասխա՞ն, Սաֆարյանը պատասխանեց․ «Այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և ՀՀ-ում գործում են ԵԱՏՄ տարանցման կանոնները. ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»։

Leave a comment