Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են

Քաղաքականություն

01.07.2026 | 15:26

Հուլիսի 1-ի առավոտյան Մոսկվայի մարզի Լյուբերեցի և Կոտելնիկի քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել, գրում է Meduza-ն։

Կոտելնիկի քաղաքային շրջանի ղեկավար Միխայիլ Սոբոլևը հայտնել է, որ ենթակայանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ շրջաններում էլեկտրաէներգիա չկա։

Լյուբերեցի վարչակազմը նույնպես հայտնել է էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Իշխանությունները հայտարարել են, որ Ռոսսետիի մասնագետները հետաքննում են պատճառը։

Լրատվամիջոցները և  տելեգրամ ալիքները Լյուբերեցիում հրդեհի տեսանյութեր են հրապարակում։ Astra-ն հաղորդում է, որ հրդեհը տեղի է ունեցել էլեկտրական ենթակայանում։

«Россети Московский регион»-ը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի անջատումները պայմանավորված են «ենթակայանում տեխնոլոգիական խափանմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment