Հռոմի պատմական Պալացցո Վալենտինի՝ Իտալիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրայի վարչական շենքում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիսավոր մրցանակաբաշխությանը Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանին հանձնվեց Հռոմի համայնքային խորհրդի և Լացիոյի մարզի նախագահության հատուկ մրցանակը։
Միջոցառումը, որի նպատակն էր գնահատանքի արժանացնել խաղաղության հաստատմանն ու տարածմանը նպաստող աշխարհիկ և կրոնական կազմակերպություններին և անհատներին, Հռոմի համայնքային խորհրդի և Լացիոյի մարզի նախագահության հետ համատեղ կազմակերպել էր դերասանուհի, երգչուհի, ռեժիսոր Սերջիո Պաստորեի դուստր Սառա Պաստորեն՝ այն նվիրելով իր տատիկի՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած հայազգի Սյուզան Ալթունի հիշատակին:
Հայաստանի վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպանը: Շնորհակալություն հայտնելով խաղաղությանը նվիրված մրցանակի համար նա նշեց, որ այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է խաղաղության կարևորությունը աշխարհում։ Դեսպան Կարապետյանը մասնավորապես անդրադարձավ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության ամրապնդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրված առանձնահատուկ ջանքերին:
Քաղաքային խորհրդի անդամ Յուրի Տրեմբետտին մրցանակներ հանձնեց նաև LA7 TG-ի տնօրեն Էնրիկո Մենտանային, Il Tempo-ի փոխտնօրեն Ալեսիո Գալիկոլային և այլ հասարակական, մշակութային գործիչներին:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: