Իրանը նախազգուշացնում է՝ անհապաղ կարձագանքի ցանկացած սպառնալիքի՝ հիշեցնելով Իսրայելին զսպելու ԱՄՆ-ի հանձնառության մասին

Քաղաքականություն 01.07.2026 | 17:51 Իրանն անհապաղ և հզոր պատասխան կտա իր ժողովրդի կամ ղեկավարության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի։ X-ում այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ նախագահը պարտավորվել է լռեցնել իր ընտանի կենդանիներին Թել Ավիվում։ Եթե նրանք անտեսեն իրենց տիրոջը, Իրանը կսովորեցնի նրանց»,- ասել է Արաղչին։ ԱՄՆ-ը և Իրանն այսօր միջնորդավորված … Read more

Ոսկե ներքնազգեստի լուսանկարը կեղծ է․ Իրաքում  ձերբակալվածների մասին լուրը հաստատվում է, պատգամավորի տանը միլիոններ ու 27 կգ ոսկի գտնելու պնդումը՝ ոչ

Հայկական մեդիայում տարածվում է պնդում, թե Իրաքում հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի շրջանակում խուզարկություն է իրականացվել խորհրդարանի պատգամավոր Հինդ ալ Աբբասիի տանը։  Ըստ թուրքական Haberler-ի՝ խուզարկության ընթացքում պատգամավորի տանը հայտնաբերվել է 57 մլն դոլար կանխիկ գումար և 27 կգ ոսկի։ Նույն հրապարակման համաձայն՝ իրավապահները, բացի գաղտնի թաքստոցներից, հայտնաբերել են նաև ամբողջությամբ ոսկուց պատրաստված ներքնազգեստ։ Factor TV-ն ստուգել … Read more

ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ ԵՀ նախագահը Բաքու է ժամանել

Քաղաքականություն 01.07.2026 | 17:34 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ ԵՀ նախագահից բացի՝ Բաքվում են նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու եվրոպացի այլ պաշտոնյաներ։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև … Read more

Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի 6-րդ օրը քննությունն ավարտվեց։ «Բարձր դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- նիստի ավարտից հետո հայտարարեց դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը։ Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի … Read more

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքականություն 01.07.2026 | 17:02 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը: Ազգային … Read more

Դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ իշխող քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա անդրադարձավ դիմող կողմերի բոլոր հիմնական պնդումներին՝ վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ընտրակաշառքի և ատելության խոսքի վերաբերյալ մեղադրանքներին։ Պատասխանելով վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներին՝ բանախոսը նշեց, որ դիմողները փորձում են կառավարության բնականոն աշխատանքը ներկայացնել … Read more

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 30 մլն դրամի հափշտակության գործով

Հասարակություն 01.07.2026 | 16:11 Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ կոմիտեի՝ նախկին տնօրենը բժշկական կենտրոնում ձևականորեն աշխատանքի ընդունված անձանց անվամբ աշխատավարձեր վճարելու միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք․ պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ … Read more

ՆԳՆ-ն պատշաճ կերպով ապահովել է ընտրությունների բնականոն ընթացքը. Ղազարյանն անդրադարձավ մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ժամանակ ամփոփիչ ելույթ ունեցավ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նա ներկայացրեց նախարարության և Միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից իրականացված աշխատանքները՝ ուղղված ընտրական գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովմանը։ Ղազարյանը նշեց, որ ՆԳՆ-ն պատշաճ կերպով երաշխավորել է «մեկ անձ, մեկ հաշվառում, մեկ ընտրական տեղամաս» սկզբունքը։ «Ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու … Read more

Փաշինյանը մասնակցել է Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստում շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին և ընդգծել ծառայության ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ՊՊԾ ֆինանսավորումն էականորեն ավելացել է, ներդրումներ են արվում ծառայողների որակավորման բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման և սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր … Read more

5000 դոլար ենք ներդրել տան անդամներով ու կորցրել․ կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 01.07.2026 | 16:20 Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ բարձրաձայնելով ներդրումային կազմակերպության կողմից իրականացված զեղծարարության մասին: Factor TV-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմել է, որ տան անդամներով Hellobit հարթակում ներդրել և ամբողջությամբ կորցրել են 5000 դոլար: Ներդրում կատարելու որոշումը կայացվել է ծանոթների խորհրդով, ովքեր պնդել են, որ … Read more