Պաշտոնանկություններ ու նշանակումներ ՊՆ-ում

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համապատասխան հրամանագրերով․ Ալբերտ ԲԱՂԴԱԴՅԱՆԻՆ ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից: Սիմոն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել է զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով…

Նախագիծը հապճեպ չի բերվել, քարոզարշավին ասվեց` հանրային ակնակալիք կա. նախարարը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված չէ անվտանգության կամ այլ սպառնալիքներով։ Հարցին՝ արդյոք իշխանությունն ունի տվյալներ, որ արտերկրից ընտրությունների մասնակցելու նպատակով ժամանած քաղաքացիները խնդիրներ են ստեղծել, Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանի համար սպառնալիք չեն։ Սարգսյանի խոսքով՝ նախագծի տրամաբանությունն այն … Read more

Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է․ սա վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է

Ամերիկյան Gallup հետազոտական ​​ընկերությունը հայտնել է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի  չափահաս բնակչության մեծամասնությունը երկրում տնտեսական վիճակի վատթարացում է տեսնում։ Ընկերության տվյալներով՝ 2026 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հարցված ռուսաստանցիների ռեկորդային՝ 60%-ն այդ մասին է հայտարարել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նախկինում նման բարձր ցուցանիշներ գրանցվել էին COVID-19 համավարակի ժամանակ՝ 2020 … Read more

ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ. Հովակիմյանը հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 01.07.2026 | 18:28 Սահմանադրական դատարանի՝ քննության ավարտ հայտարարելուց և խորհրդակցական սենյակ գնալուց հետո միջանցքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին․«ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ»։ Այնուամենայնիվ, մի քանի բառով նա պարզաբանումներ ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երեք ընտրական տեղամասերի արդյունքները չեղարկելու և վերաքվեարկություն չնշանակելու մասով հարցին։ «Այդ երեք … Read more

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ցանկացած քննարկում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամի հետ․ Դմիտրի Դուբով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 01.07.2026 | 18:30 «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ներկայիս որոշման մեջ որևէ բարոյական բան չկա։ Սա, եթե կուզեք, Թուրքիային ուղղված «աչքի փուշ» է»,- Factor TV-ին տված հարցազրույցում նշել է իսրայելցի լրագրող, «ДУБОВ» ալիքի հեղինակ Դմիտրի Դուբովը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության որոշմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գրեթե յուրաքանչյուր փորձ համընկել է Թուրքիայի հետ հարաբերությունների ճգնաժամային … Read more

ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը

ԱՄՆ Առևտրի նախարարությունը վերացրել է Anthropic ընկերության արհեստական ​​բանականության մոդելների՝ Fable 5-ի և Mythos 5-ի արտահանման վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է ընկերությունը, գրում է Meduza-ն։ Օգտատերերի մուտքը կվերականգնվի հուլիսի 1-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկն ընկերությանն ուղղված նամակում նշել է, որ արգելքը վերացվում է այն բանից հետո, երբ Anthropic-ը «համաձայնվել է ակտիվորեն բացահայտել … Read more

Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը վերլուծելով հետընտրական իրավիճակը՝  պնդել է, որ Հայաստանում իրական ընդդիմություն գոյություն չունի, իսկ քաղաքական դաշտը գործում է որպես «փոխհամաձայնեցված խմբի իշխանություն»։ Պետրոսյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական դաշտում առկա ուժերը չեն կարող համարվել ընդդիմություն, անկախ նրանից՝ խորհրդարանում են, թե ոչ։ «Հայաստանի Հանրապետությունում, որպես այդպիսին, ընդդիմություն գոյություն չունի։ Տիտղոսակիր ընդդիմությանը, … Read more

Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում

Քաղաքականություն 01.07.2026 | 19:59 Բաքվում ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից դասընթաց է անցկացվում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զինծառայողներին ներկայացվել են «ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորում», «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զորավարժությունների անցկացում, թիրախների սահմանում» և այլ թեմաներով ճեպազրույցներ, որոնց հաջորդել են խմբային և անհատական ​​​​ուսուցումներ։ Դասընթացին մասնակցում են Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման … Read more

Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters

Քաղաքականություն 01.07.2026 | 20:11 2025 թվականի վերջին Չինաստանում ռուսական զորքերի համար զորավարժություններ են անցկացվել։ Դրանք հաստատվել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի կողմից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու եվրոպացի պաշտոնյաների և փակ փաստաթղթերի, գրում է Meduza-ն: Լրագրողների կողմից ուսումնասիրված փաստաթղթերից մեկում հիշատակվում է Բելոուսովի կողմից 2025 թվականի օգոստոսին տրված ներքին … Read more