ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը

ԱՄՆ Առևտրի նախարարությունը վերացրել է Anthropic ընկերության արհեստական ​​բանականության մոդելների՝ Fable 5-ի և Mythos 5-ի արտահանման վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է ընկերությունը, գրում է Meduza-ն։

Օգտատերերի մուտքը կվերականգնվի հուլիսի 1-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկն ընկերությանն ուղղված նամակում նշել է, որ արգելքը վերացվում է այն բանից հետո, երբ Anthropic-ը «համաձայնվել է ակտիվորեն բացահայտել և լուծել ԱԲ-ի մոդելների հետ կապված անվտանգության ռիսկերը» և ամրապնդել համագործակցությունն ԱՄՆ կառավարության հետ։

ԱՄՆ կառավարությունը հունիսի 12-ին պարտավորեցրել էր Anthropic-ին արգելափակել օտարերկրյա օգտատերերի մուտքն արհեստական բանականության ​​իր հզոր մոդելներին՝ Fable 5-ին և Mythos 5-ին: Արգելքը տարածվել էր նաև Anthropic-ի այն աշխատակիցների վրա, որոնք ԱՄՆ քաղաքացի չեն:

ԱՄՆ իշխանությունները հրամանը տալիս հղում էին արել ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններին՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու: Anthropic-ը հայտարարել էր, որ Fable 5-ը և Mythos 5-ը կանջատի բոլոր հաճախորդների համար։

Երկու շաբաթ անց Anthropic-ը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները թույլատրել են իրենց որոշակի «վստահելի» ամերիկյան կազմակերպություններին մուտք տալ Mythos 5-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment