ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Կթողարկվի 2026 մատանի՝ անհատապես համարակալված։ Դրանցից 30-ը կտրամադրվի ԱԱ-2026-ի չեմպիոնին, իսկ մնացած 1996-ը կվաճառվի որպես մրցաշարի պաշտոնական ապրանք (տեսանյութ)։ Մատանու մի կողմում կլինի աշխարհի առաջնության գավաթը, իսկ մյուս կողմում՝ հաղթող թիմի տարբերանշանը։ Յուրաքանչյուր մատանի կունենա առանձին համարակալում և վկայական։ … Read more

Ընդդիմությունը պարտվեց՝ իր սխալների պատճառով․ մեղքի մեծ բաժինը ընդդիմությանն է՝ չմեղադրենք ժողովրդին, իշխանությանը․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է խորհրդարանական ընտրություններում ընդդիմության պարտության պատճառները՝ շեշտելով ռազմավարական սխալները, հանրության հետ ոչ արդյունավետ հաղորդակցությունը և պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ մանդատ կստանա իրենց կուսակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։ Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Առաքելյանը միանշանակ ընդունել է ընդդիմության … Read more

Խմարան և Սիբիհան՝ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատար

Քաղաքականություն 17.07.2026 | 20:09 Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարների  ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Նախագահի հետ համաձայնությամբ՝ կառավարությունը Եվգենի Խմարային նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, իսկ Անդրեյ Սիբիհային՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար»,- ասել է նա։ Կորեցկիի խոսքով՝ «կարևոր է ապահովել պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում … Read more

ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ

Քաղաքականություն 17.07.2026 | 19:30 Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող և սրվող ագրեսիան, այդ թվում՝ այս տարվա հուլիսի 1-ի և 5-ի գիշերը Կիևի վրա զանգվածային հարվածները, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ռազմական արշավը, ԵՄ խորհուրդը հուլիսի 17-ին որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել մեկ անձի և հինգ կազմակերպության նկատմամբ։ Բոլորն էլ կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական … Read more

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ՝ քննարկելով հայկական թարմ բանջարեղենի, ծաղիկների, ինչպես նաև հանքային ջրի արտահանման հնարավորությունները։ Կողմերը անդրադարձել են նաև լոգիստիկային, ֆիտոսանիտարական պահանջներին և պայմանավորվել շարունակել համագործակցությունը՝ զարգացնելու հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարւթյան հաղորդագրությունը՝ ստորև․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական … Read more

Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել

Քաղաքականություն 17.07.2026 | 19:11 Ստամբուլի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատանը դամբարանները վնասելու մեջ կասկածվող Մ.Կ.-ն կալանավորվել է, հայտնում է Agos-ը։ Գերեզմանատունը թիրախավորելու նրա դրդապատճառը, սակայն, մնում է անհայտ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ պահանջելով հետաքննություն անցկացնել Ստամբուլի հայկական … Read more

Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ հայտնելով, որ համակարգում գրանցումն անժամկետ է։ Նշվում է, որ Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական … Read more

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հուլիսի 20-26-ը կկայանա հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Հրաձգության Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով ՝ Գոհար ՀարությունյանՄարի ՂազարյանՀամլետ ԿարենյանԼիլիթ ՄկրտչյանԳոռ ԽաչատրյանԱնահիտ ՍարգսյանՀովհաննես ՄարգարյանԱիդա ԱզատյանԳոռ ՄարտիրոսյանԱրուսյակ ԳրիգորյանՀայկ ՄինասյանԼիլիթ ՄկրտչյանՄանվել Միրզոյան Թիմը մրցավայր կմեկնի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և մարզիչներ Էդգար Բաղդասարյանի … Read more

Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Միասնության թևեր» կուսակցությունը չի պատրաստվում հինգ տարով «արձակուրդ» գնալ։ Կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարում է, որ փորձելու են կոտրել այն կարծրատիպը, թե խորհրդարանից դուրս մնացած ուժերը պասիվանում են մինչև հաջորդ ընտրությունները։ Ըստ Դրմեյանի՝ իրենց պայքարը չի ավարտվել Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Նա նշեց, որ կուսակցությունն ունի ևս … Read more

Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը

Քաղաքականություն 17.07.2026 | 18:21 2023 թվականի հունվարի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային մաքսային ընթացակարգերում ուղիղ օդային բեռնափոխադրումների վերաբերյալ ձեռնարկված առաջին կոնկրետ տեխնիկական քայլից հետո համաձայնության կիրառման շրջանակը ընդլայնվել է, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Թուրքիայի Առևտրի նախարարության մաքսային գլխավոր վարչության կողմից մաքսային վարչություններին ուղարկված վերջին հրահանգի համաձայն՝ գործող օդային տրանսպորտի համակարգից բացի՝ … Read more