Խմարան և Սիբիհան՝ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատար

Քաղաքականություն

17.07.2026 | 20:09

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարների  ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նախագահի հետ համաձայնությամբ՝ կառավարությունը Եվգենի Խմարային նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, իսկ Անդրեյ Սիբիհային՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար»,- ասել է նա։

Կորեցկիի խոսքով՝ «կարևոր է ապահովել պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում աշխատանքի շարունակականությունը»։

«Մենք նաև վերակազմակերպում ենք նախարարությունների կառուցվածքը՝ համաձայն խորհրդարանի որոշումների։ Մենք վերականգնում ենք Ագրարային քաղաքականության նախարարությունը և ստեղծում ենք առանձին՝ Համայնքների, տարածքների և ներքին տեղահանված անձանց հարցերով նախարարություն։ Մենք առանձնացրել ենք տնտեսության, շրջակա միջավայրի և վերականգնման, ինչպես նաև ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտները»,- հավելել է  Ուկրաինայի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment