Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կթողարկվի 2026 մատանի՝ անհատապես համարակալված։ Դրանցից 30-ը կտրամադրվի ԱԱ-2026-ի չեմպիոնին, իսկ մնացած 1996-ը կվաճառվի որպես մրցաշարի պաշտոնական ապրանք (տեսանյութ)։
Մատանու մի կողմում կլինի աշխարհի առաջնության գավաթը, իսկ մյուս կողմում՝ հաղթող թիմի տարբերանշանը։ Յուրաքանչյուր մատանի կունենա առանձին համարակալում և վկայական։
Եզրափակիչից անմիջապես հետո հաղթող թիմի ավագը և գլխավոր մարզիչը կստանան ժամանակավոր մատանիներ՝ ի հիշատակ միջոցառման։ Այնուհետև բոլոր 30 մատանիները կպատրաստվեն հաղթողների համար՝ պաշտոնական ներկայացումից անմիջապես առաջ։
Բարձրորակ ոսկուց և ադամանդներից պատրաստված մատանիների արժեքը կլինի 30,000-50,000 դոլար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը կվիճարկեն Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մետլայֆ Սթեդիում» ստադիոնում։