Ամենայն Հայոց Կաթողիկոս․ «Սերը բարիքի ու երջանկության աղբյուրն է»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամում անդրադարձել է քրիստոնեական սիրո էությանն ու մարդկային կյանքում դրա առանցքային նշանակությանը։ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ սերն այն հիմքն է, որի վրա խարսխված է մարդու կատարելությունն ու հոգևոր ամբողջականությունը։

«Մարդկային կյանքի հիմքում Քրիստոս դրեց սերը, որպեսզի կատարյալ լինի մարդը, և ոչինչ չպակասի մարդուն: Սերը ստեղծում է, կերտում ու հաստատում և ոչ՝ կործանում. լուսավորում է, հուսադրում, խինդ ու երանություն է պարգևում և ոչ՝ անորոշության ու վհատության մատնում, վիշտ ու տրտմություն բերում: Սերը բարիքի ու երջանկության աղբյուրն է, վեմն է խաղաղության ու արդարության, քաջալերությունը՝ միմյանց աջակցության ու զորակցության՝ հանուն մարդկության բարօր, միշտ զարգացող առաջընթաց կյանքի»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment