Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքների վարձավճարի համար ամսական մինչև 40 հազար դրամ աջակցություն է տրամադրվում

Հասարակություն 17.08.2026 | 17:30 Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների բնակարանի վարձավճարի մասնակի հատուցման ծրագիրը։ Աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամի չափով։ Ծրագրից կարող են օգտվել սահմանված պայմաններին համապատասխանող այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։ «Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի … Read more

Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ

Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ․ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով։ «Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,- գրել է  Պապիկյանը։

Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանի տպավորիչ հաղթանակն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի ևս չորս ներկայացուցիչներ: Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) տարել են 3-ական հաղթանակ ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Մխիթարյանը 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակի է հասել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ: Այդ հաղթանակին անդրադարձել է … Read more

Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է կատալոնական ակումբ և սկսել է մարզչական կարիերա, հաղորդում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն ընդգրկվել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ժուլիանո Բելետիի մարզչական շտաբում: 38-ամյա Բուսկետսը նաև մասնակցում է ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրի դասընթացների: Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» համակարգում եղել է 2005-2023 թվականներին, գլխավոր թիմում … Read more

ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya

Քաղաքականություն 17.08.2026 | 16:31 ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարը ևս 60 օրով երկարաձգելու մասին, հաղորդում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ Վաշինգտոնն ու Թեհրանը պաշտոնապես չեն հայտարարել այս մասին։ Սրանից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «թիվ մեկ նպատակը եղել է և կլինի՝ ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»։ … Read more

Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ներկայացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ի կեսօրից հետո, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օգոստոսի … Read more

ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 17.08.2026 | 16:44 Ռազմական ոստիկանության արդեն նախկին պետ Աշոտ Զաքարյանն ինքն է դիմում գրել` տարիքով պայմանավորված։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա, ըստ էության, հակադարձեց Փաշինյանին, թե մահվան դեպքերով պայմանավորված բանակում կադրային փոփոխություններ են լինելու։ Անդրանիկ Քոչարյանը խոսելով Արամ Հովհաննիսյանի նշանակման մասին, նշեց. «Պարոն Հովհաննիսյանը՝ որպես ոստիկանապետ, շատ վճռորոշ … Read more

Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 17.08.2026 | 16:16 Ազգային ժողովի պատգամավոր, նախկին մանկավարժ և դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը ամբիոնից քննադատեց նախկին իշխանությունների կրթական քաղաքականությունը և ներկայացրեց ներկայիս կառավարության ձեռքբերումները։Պատգամավորը հիշեցրեց ընդդիմությանը նրանց կառավարման տարիների «օպտիմալացումները», երբ ուսուցչի մեկ դրույքը 18 ժամից դարձավ 22, իսկ դասարաններում աշակերտների թիվը հասավ 35-ի։ «Ով-ով, բայց ձեր կուսակցությունը օպտիմալացումից թող չխոսի… Գյուղից մարդ կա, … Read more

Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակը

Ռուսաստանում երրորդ կարգի ցորենի միջին գինն օգոստոսի 10-16-ը նվազել է 2,8%-ով՝ հասնելով 11,500 ռուբլու մեկ տոննայի համար։ Չորրորդ կարգի ցորենի գինը նվազել է 3,1%-ով՝ հասնելով 11,000 ռուբլու, իսկ հինգերորդ կարգի ցորենինը՝ 2%-ով՝ հասնելով 10,000 ռուբլու։ Գարու գները նվազել են 5,6%-ով՝ հասնելով 9,700 ռուբլու մեկ տոննայի համար, գրում է The Insider-ը։ Չորրորդ կարգի ցորենի գինը տարեկան … Read more