Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ․ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով։
«Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,- գրել է Պապիկյանը։