Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.08.2026 | 16:16

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին մանկավարժ և դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը ամբիոնից քննադատեց նախկին իշխանությունների կրթական քաղաքականությունը և ներկայացրեց ներկայիս կառավարության ձեռքբերումները։
Պատգամավորը հիշեցրեց ընդդիմությանը նրանց կառավարման տարիների «օպտիմալացումները», երբ ուսուցչի մեկ դրույքը 18 ժամից դարձավ 22, իսկ դասարաններում աշակերտների թիվը հասավ 35-ի։

«Ով-ով, բայց ձեր կուսակցությունը օպտիմալացումից թող չխոսի… Գյուղից մարդ կա, ամոթ է, գնացե՛ք ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք, և բավական է կրթության անունից խոսեն դիլետանտները»,- հայտարարեց Երեմյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությանը։

Երեմյանը ներկայացրեց ծավալուն վիճակագրություն՝ նշելով, որ 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են 172 դպրոցում և 332 մանկապարտեզում։ Նա շեշտեց, որ 2019-ից 2026 թվականների ընթացքում ոլորտի ֆինանսավորումն աճել է 51%-ով․ «Այն, ինչ այսօր անում է կառավարությունը կրթության համար, աննկարագրելի է… Այդ երեխաները հիշելու են, որ այս կրթական ներդրումը արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ժամանակաշրջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment