Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 քվոտա է հատկացվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ուժի մեջ է մտել Կառավարության որոշումը, որով 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրական տրանսպորտային միջոցի ներմուծման հնարավորություն է նախատեսվում։ Դրանցից 500-ը կհատկացվի անմիջապես ավտոարտադրողի հետ դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող ներմուծողներին, իսկ 4500-ը՝ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական և ֆիզիկական անձանց։ «Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 … Read more

Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու տարածքների վերադարձի հարցը դատարանում է․ Դատախազություն

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում համայնքի տիրապետմանն է վերադարձվել 3426.85 քմ ընդհանուր մակերեսով 11 հողատարածք։ Լոռու մարզում իրավական գործընթացներ են ընթանում նաև Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի մի շարք տարածքների, ինչպես նաև Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու տարածքների վերադարձի ուղղությամբ։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, 2026 … Read more

Օգոստոսի 24-ին Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի +40°C-ի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ «Օգոստոսի … Read more

«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի

Ուրուգվայցի Պաբլո Գարսիան նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչը: ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը 3 մրցաշրջան անընդմեջ Գարսիայի գլխավորությամբ հռչակվել է Հունաստանի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին մարզիչը 2020/21 մրցաշրջանում դարձել է Հունաստանի … Read more

Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ Գրանցվեց 1:1 հաշիվը: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը (տեսանյութ): Ռումինիայի չեմպիոնի պատասխան գոլը 13 րոպե անց խփեց ռումինացի պաշտպան Նիկուշոր Բանկուն (տեսանյութ): 63-րդ րոպեին երևանյան ակումբի բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման գրավեց դարպասը, սակայն գոլը … Read more

Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Քաղաքականություն 20.08.2026 | 22:39 Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կորակորա քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 73 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։

Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Հասարակություն 20.08.2026 | 22:07 Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ․ խափանման միջոցը՝ … Read more

Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը

Քաղաքականություն 20.08.2026 | 21:39 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար շնորհվելու է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։ Նա մրցանակը կստանա սեպտեմբերի 18-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ Հեսսենի դաշնային երկրամասի խորհրդարանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։ Մրցանակը կազմում է 25 հազար … Read more

Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը

Քաղաքականություն 20.08.2026 | 21:22 Կառավարությունը նախատեսում է արդիականացնել փոստային և լոգիստիկ ենթակառուցվածքները և վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրից։ Ծրագրով նախատեսվում է նաև ամբողջությամբ թվայնացնել «Հայփոստ»-ի ծառայությունները, բարձրացնել ընկերության գործառնական և ֆինանսական արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել փոստային ծառայությունների որակն ու հասանելիությունը։ Կառավարությունը նախատեսում է զարգացնել նաև Հայաստանի՝ … Read more

Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա

Քաղաքականություն 20.08.2026 | 20:57 Երևանի մետրոպոլիտենի ցանցը նախատեսվում է ընդլայնել 2 նոր կայարանով․ դրանցից մեկը կլինի «Աջափնյակ»-ը, մյուսը՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև՝ վերգետնյա հատվածում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրից։ Ծրագրով նաև նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում։ Կառավարությունը մտադիր է զարգացնել նաև վերգետնյա կանաչ տրանսպորտը՝ փուլ առ փուլ … Read more