Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում ու Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 9-15-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ -Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 10-ին և 13-ին,-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Ալավերդի քաղաքում՝ -Սայաթ-Նովա փողոց՝ օգոստոսի 13-15-ը,-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին և 15-ին,-Սանահին … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 22-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 363 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 365 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 422 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 426 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,13 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,22 դրամ փոխարժեքով։

Ռանչպարում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 01։05-ին։ Այրվել է … Read more

Ռոնալդուն խփել է կարիերայի 977-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով: Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել է «Էր Ռիյադին»: Պորտուգալիայի հավաքականի ավագը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 84-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը: 41-ամյա Ռոնալդուն խփել է պրոֆեսիոնալ կարիերայի 977-րդ գոլը: Նա … Read more

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը, -Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը, -Շենգավիթում` չի գերազանցել, -Նոր Նորքում՝ չի գերազանցել, Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, -Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, -Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը, -Շենգավիթում` … Read more

Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները

Քաղաքականություն 21.08.2026 | 22:12 Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները։ Ընտրությունները կանցկացվեն Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ընտրություններին մասնակցող թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով … Read more

Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել

Հասարակություն 21.08.2026 | 22:27 ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանները մեկնել են նշված հասցե։ Բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփի բույսից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել … Read more

Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն

Հայաստանի պատանիների հավաքականի անդամ Սամվել Ադիբեկյանը դարձավ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ 60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։ Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ։ … Read more

Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել

Քաղաքականություն 21.08.2026 | 21:50 Օգոստոսի 19-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։