Ռոնալդուն խփել է կարիերայի 977-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով:

Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել է «Էր Ռիյադին»:

Պորտուգալիայի հավաքականի ավագը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 84-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը:

41-ամյա Ռոնալդուն խփել է պրոֆեսիոնալ կարիերայի 977-րդ գոլը: Նա առաջին հանդիպումն է անցկացրել ԱԱ-2026-ից հետո:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment